Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Սասնա Ծռերի» գործով նշանակված դատական նիստն այսօր չկայացավ: Դատարանը որոշեց այս գործով նիստերը հետաձգել երեք շաբաթով՝ բավարարելով ամբաստանյալների պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը:
Հայտարարված զորահավաքի և ռազմական դրության պայմաններում Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Պավել Մանուկյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնել են Արցախի Հանրապետություն, իսկ ինքը՝ Տիգրան Եգորյանը՝ Տավուշի մարզ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արեգ Կյուրեղյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից