Հայաստանն իր անվտանգությունը կպաշտպանի ՀԱՊԿ օգնությամբ կամ առանց այդ կազմակերպության օգնության։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԱՊԿ մասնակցությունը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպությունում մեր գործընկերների հետ, տեղյակ ենք պահում ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը ՀԱՊԿ մասնակցությամբ կամ առանց դրա»,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել էին, որ Հայաստանը հակամարտության կապակցությամբ դեռևս չի դիմել կազմակերպությանը։
Փաշինյանը նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ԵՏՄ միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք նիստը։
Կարդացեք նաև
«Մենք չենք քննարկել այդ իմաստով ձևաչափի փոփոխությունը և պատրաստ ենք ընդունել ԵՏՄ միջկառավարական խորհուրդը»,- նշել է ՀՀ վարչապետը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ