«Բոլոր դեպքերում էլ թիրախավորվում են քաղաքացիական անձինք՝ անկախ նրանից, թե որ բնակավայրի ուղղությամբ են կրակոցներ լինում: Գտնում ենք, որ Ադրբեջանի այս վարքագիծը միջազգային հանցագործության դրսեւորում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հակառակորդի կողմից Արցախի բնակավայրերը հրետակոծելուն՝ հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Միջազգային հանրությունն ավելի ակտիվ պետք է լինի եւ թույլ չտա, որպեսզի աշխարհի աչքի առաջ իրականացվող հանցագործություններն Ադրբեջանը շարունակի: Միաժամանակ, հստակ շեշտեմ՝ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը: Ադրբեջանը ստանալու է պաշտպանության բանակի հուժկու հարվածը, բայց մենք երբեք չենք թիրախավորելու իրենց քաղաքացիական բնակավայրերը»,-ընդգծեց Վահրամ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդի քաղաքացիական բնակավայրերը չթիրախավորելը սկզբունք է պաշտպանության բանակի համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ