Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսական եւ ցանկացած ձեւաչափի խաղաղապահ ուժ ուղարկելը այդքան էլ հեշտ բան չէ. արձագանքներ Միրոնովի հայտարարությանը

Սեպտեմբեր 30,2020 11:08

Ռուսաստանի «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարից ու սպառազինությունների հետքաշումից հետո Լեռնային Ղարաբաղ կարող են բերվել ռուս խաղաղապահներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Իմ անունից ավելացնեմ, որ, ցավոք, տեսնում ենք, որ արտաքին ուժերը, այստեղ հեշտությամբ կարելի է կռահել, որ դրանք աբստրակտ ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտ նպաստում են այս կոնֆլիկտի զարգացմանը։ Կարծում եմ, որ, հնարավոր է, երբ կողմերը կպայմանավորվեն հրադադարի մասին, հարկ կլինի կիրառել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը», – ասել է նա լրագրողներին։

Aravot.am-ը Միրոնովի այս հայտարարությունը մեկնաբանել խնդրեց մեր քաղաքագետներին:

Ստեփան Դանիելյան. «Ֆորմալ առումով Միրոնովը Ռուսաստանում իշխող կուսակցության ղեկավար չի, այսինքն, ընդդիմություն է: Ինչպես գիտեք, հիմա, ըստ էության, տարբեր կարծիքներ են քննարկվում եւ Ռուսաստանում եւ Ռուսաստանից դուրս եւ Հայաստանում: Եվ ոչ-ոք չգիտի, թե ինչ տարբերակով կարելի է հարցը ինչ-որ ձեւով լուծել: Ես շատ լուրջ չեմ վերաբերվում նման կարծիքներին: Ես կարծում եմ՝ խաղաղապահների հարցը այն հարցն է, որը միշտ միջազգային հանրությանը խնդրի առաջ է կանգնեցրել: Որովհետեւ այս կամ այն երկիր խաղաղապահներ ուղարկելը միշտ կախված է եղել, թե որ երկրներից պետք է լինեն ուժերը, ինչ հարաբերակցությամբ, ով պետք է մասնակցի, տարածքի ժողովուրդները, ուր պետք է գնան խաղաղապահները, համաձա՞յն են, թե ոչ:

Ռուսական եւ ցանկացած ֆորմատի խաղաղապահ ուժ ուղարկելը այդքան էլ հեշտ բան չէ: Դրանք տարբեր երկրների կոնտինգենտ են: Մի երկիրը ընդունելի չի մյուսի համար, եւ դա տարբեր քաղաքական հարցեր է առաջացնում: Այնպես որ, կրկնում եմ՝ ես այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը»:

Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյան. «Սա նոր միտք չի: Դա Լավրովի պլանն է, որը նախատեսում էր հենց այդպես: Եվ ոչ միայն Միրոնովը, այլեւ Ժիրինովսկին տարբեր ձեւերով եւ տարբեր թոք-շոուներում, քննարկումների ժամանակ այդ միտքը հնչեցրել են, որ հայկական կողմը դիմի Ռուսաստանին՝ ոչ թե Ռուսաստանը ներգրավվի սրա մեջ և, ըստ էության, դառնա խնդրի միակ լուծողը եւ խաղաղապահ զորքեր տեղակայի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930