Անցած գիշեր Ադրբեջանի բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, եւ այս պահի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Մի քանի ժամ է Ադրբեջանին հաջողվել առաջխաղացում ունենալ, այն էլ՝ նախահարձակման պահին: Մեր բանակն ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի ագրեսիան: Շարունակում ենք մեզ նետված մարտահրավերին դիմագրավել: Միաժամանակ շեշտեմ, որ Արցախը, ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ այսօր խաղաղության կողմնակից է: Գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով»,-շեշտեց նա:
Պողոսյանի փոխանցմամբ՝ ենթակառուցվածքների առնչությամբ էական խնդիրներ չկան, աշխատանքը բնականոն է. «Խնդիրներ հիմնականում ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ»:
Վահրամ Պողոսյանը նաեւ ընդգծեց. «Եթե Ադրբեջանն այս ընթացքում շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու: Արցախի իշխանությունը հայտարարել է, որ նախահարձակ գործողությունների պատասխանատվությունը գրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ