Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու էլ գնա մասնակցիր, մի փամփուշտ ավել կկրակենք». Կարո Փայլանին Թուրքիայում սպառնում են Ղարաբաղի մասին հայտարարությունների համար. Ermenihaber

Սեպտեմբեր 30,2020 10:36

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու և հայերին ուղղված ատելության խոսքով Թուրքիայում բնակվող հայերին թիրախավորելու համար:

Փայլանի այս հայտարարությունները բացասական արձագանք են գտել սոցցանցերի թուրք օգտատերերի և իշխող ու աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում:

Մինչդեռ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, պնդում էր, թե իբր իր երկրում թույլ չեն տա, որ ինչ-որ անձինք սոցցանցերում կամ որևէ այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնան կամ հետապնդեն։ Նման արարքները Չելիքն անվանել էր սադրանք, որը վարկաբեկում է նաև Թուրքիային։

Չնայած խոսնակի՝ իրականությանը չհամապատասխանող խոստումներին՝ շատերը արդեն իսկ սպառնալիքներ են հնչեցնում հայ պատգամավորի հասցեին՝ նրան անվանելով Թուրքիայի թշնամի:

Twitter-ում թուրք օգտատերերից Իսմայիլ Օքը գրել է. «Չգիտեմ՝ Գարո ես, թե՝ խեղկատակ, բայց մեր երկրում ապրելով հանդերձ դավաճանում ես: Նույնիսկ այն օդը, որը դու այս երկրում շնչում ես, թող Ձեզ հարամ լինի: Քանի Հայաստանում պատերազմ է ու նաև քո աջակցությունը վայելող PKK-ականներից 3000 հոգի գնացել են այնտեղ (խմբ. Հայաստան), դու էլ գնա մասնակցիր, իսկ մենք էլ մի փամփուշտ ավել կկրակենք»:

Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Այշե Քեշիրը Twitter-ում անդրադառնալով Փայլանի գրառումներին, գրել է. «Կարծում եմ Կարո Փայլանը մոռացել է, որ Թուրքիայի խորհրդարանի անդամ է»:

Նախօրեին Օմեր Չելիքը Twitter-ում անդրադառնալով Թուրքիայում հայերի դեմ սպառնալիքներին, մասնավորապես գրել էր. «Շարունակելու ենք ընդդիմանալ անիրավ և անօրինական այդ գործողությանը», որը ըստ նրա՝ սադրանք է:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Էրդողանը Թուրքիան հետ տարավ 10-րդ դար….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930