Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը երեկ դռնփակ նիստ էր հրավիրել՝ Հայաստանում եւ Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը վերլուծելու, դրանից բխող քայլեր իրականացնելու համար։ Մեր տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, իշխանական պատգամավորները քննարկել են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման, այնուհետեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման հնարավորության հարցերը։
«Մեզ մոտ քննարկվում են տարբեր սցենարներ, որոնք վերաբերում են գործողությունների համարժեքությանը»,- երեկ դռնփակ նիստից հետո հայտարարեց Լիլիթ Մակունցը: «Հետեւաբար, ըստ անհրաժեշտության՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, որոնք կներկայացվեն հանրությանը: Բոլոր քայլերը վերաբերում են Հայաստանի, Արցախի շահերից բխող գործողություններին: Այո, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման դեպքում մեր քաղաքական համարժեք արձագանքին»,- ասաց նա:
Դռնփակ նիստում քննարկվել է նաեւ պատերազմի ընթացքում զոհվածների հուղարկավորության արարողություններին պարտադիր մասնակցելու հարցը։ Հանձնարարել են մարզային պատգամավորներին՝ անպայման մասնակցել իրենց մարզից զոհված մարտիկների հուղարկավորությանը, նրանց ընտանիքները պետք է զգան իշխանության ուշադրությունը։ Ինչպես նաեւ իրենց տարածքներում համակարգել բանակին տրվող օգնության հավաքագրումը։
Անդրադարձ է եղել նաեւ եկող շաբաթ մեկնարկելիք խորհրդարանի հերթական քառօրյային․ եթե իրադարձություններն այս տեմպով շարունակվեն, ոչ հրատապ հարցերը չեն ընդգրկվի նիստերի օրակարգում, առանց այն էլ գերլարված եւ զգացմունքային մթնոլորտում չեն փորձի մարդկանց նյարդերի հետ խաղալ։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: