Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավիգդոր Էսկին. «Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 30,2020 08:57

Այս պատերազմն իր անունը ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Եվ, ահա, միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Իսրայելն այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Սակայն ռուս քաղաքական գործիչն այլ տեսակետ արտահայտեց. «Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին:

Մի կողմից՝ Երուսաղեմը կապված է Բաքվի հետ նավթի գնման եւ զենքի վաճառքի մասով, մյուս կողմից էլ՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի միջամտությամբ, որը մեր ռազմավարական թշնամին է: Այդ պատճառով էլ պետք չէ սպասել որեւէ միջամտության Իսրայելի կողմից», – հավելեց նա:

Միեւնույն ժամանակ խոսելով Ռուսաստանի Դաշնության արձագանքի եւ արդեն հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին՝ Էսկինը նկատեց. «Թուրքիան արդեն խառնվել է: Նրանց միջամտությունն ավելին է, քան հարյուրավոր վարձկանների, գրոհայինների միանալը: Հայաստանը կարող է միջազգային կազմակերպության միջոցով տարածաշրջան տեխնիկայի մատակարարման արգելք սահմանել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930