Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում թարգմանաբար ներկայացրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտարարությունը.
Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների կապակցությամբ:
ԱԽ անդամները խստորեն դատապարտում են ուժի գործադրումը և ցավում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար:
Անվտանգության խորհրդի անդամները աջակցություն են հայտնել գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ էսկալացիային և վերադառնալ բովանդակային բանակցությունների:
Կարդացեք նաև
Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանցքային դերին և կողմերին կոչ են անում սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շտապ վերսկսման համար:
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158816106560421