ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու եւ իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին: Միեւնույն ժամանակ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու եւ Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար:
Եվ չնայած Արցախում լարվածության հենց առաջին օրն էր Գլխավոր դատախազություն դիմել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն մինչեւ այժմ այդ գերատեսչությունից արձագանք չի եղել, եւ վերջիններս չեն կարողանում գալ Հայաստան: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանում անգամ լրատվամիջոցների հարցերին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը չի կարողանում իր հարցի պատասխանը ստանալ գերատեսչությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին՝ ճշտելու համար՝ արդյոք որեւէ քաղաքական խնդիր է առկա: Ի՞նչ են մտածում իշխանությունները եւ ինչու ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին: Ի պատասխան՝ Մանե Գեւորգյանը նշել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն վերադառնալ Հայաստան, իսկ մնացածի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում