ԱԳՆ-ն ներկայացնում է հատվածներ «BBC» հեռուստաալիքին տված Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի հարցազրույցից
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Այժմ հայկական ուժերը կատաղի մարտեր են մղում առաջնագծում:
Ադրբեջանը խեղաթյուրում է իրական փաստերը՝ մոլորեցնելով լրատվամիջոցներին, մինչդեռ շփման գծից եկող տեղեկատվությունը իրականում հստակ է: Ադրբեջանը ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, դպրոցները, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ պատճառելով մարդկային կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ: Միջազգային լրատվամիջոցները, նախքան հարձակումը, հայտնում էին, որ սիրիացի զինյալ ծայրահեղականներ են տեղափոխվել Ադրբեջան: Մինչ այժմ ստացված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ: Այժմ հայկական զորքերը, ինչպես նշեցինք, միակողմանիորեն հետ են մղում Ադրբեջանի թուրքական աջակցությամբ այս հուժկու հարձակումը:
Կարդացեք նաև
Հայաստանը բազմիցս նշել էր, որ պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը: Սակայն, պետք է արձանագրել, որ հակառակ կողմը շարունակաբար համառություն է ցուցաբերում. այս է խնդիրը: Տարիների ընթացքում Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը:
https://www.facebook.com/edmond.sabella/videos/680305079279754