Իր Ֆեյսբուքյան գրառման մեջ Ավետիք Իշխանյանը նշում է.
ԿԵՑՑԵ ԱՐՑԱԽԸ
Տեսնելով Արցախի հաղթանակած հրամանատարների հավաքը (լուսանկարում), հուզվեցի և քաջալերվեցի։ Մի կողմ թողած տարիների ընթացքում կուտակված հակասությունները, հրամանատարները միահամուռ են և վճռական Արցախը , այսինքն՝ Հայաստան աշխարհը պաշտպանելու հարցում։
Ի գիտություն, Հայաստանի Հանրապետության քաղաքական,հասարակական գործիչների, հենց սա է պետական մտածողությունը՝ հանուն պետական անվտանգության, միավորվել, որն էլ հենց հաղթանակի հիմնական, եթե ոչ՝ միակ երաշխիքն է։ Միանգամայն լուրջ եմ ասում՝ ժամանակն է, որ Արցախը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը և ռազմա-քաղաքական դաշինք կնքի ՀՀ-ի հետ։