Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձեցինք օգտագործել նաեւ այս մեխանիզմը՝ ազդելու համար Ադրբեջանի վրա եւ սանձելու նրա՝ միջազգային իրավունքներն արհամարհող, ոտնահարող վարքագիծը. Եղիշե Կիրակոսյան. ՀԺ

Սեպտեմբեր 30,2020 07:00

Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն երեկ ՄԻԵԴ էր ուղարկել ապացուցողական լրացուցիչ տվյալներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:

-Իրավիճակի վտանգավորությա՞մբ էր պայմանավորված, որ այս անգամ ՄԻԵԴ դիմեցինք հենց մարտերին զուգահեռ. օրինակ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ եւս մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ գանգատներ ներկայացվեցին, սակայն ռազմական բուն գործողություններից հետո:

-Այո, այս անգամ առաջին օրվանից էլ պարզ էին մասշտաբները, վտանգավորությունը, եւ դրա համար էլ այս փուլում ներկայացրինք՝ փորձելով օգտագործել նաեւ այդ մեխանիզմը՝ ազդելու համար Ադրբեջանի վրա եւ սանձելու նրա՝ միջազգային իրավունքներն արհամարհող, ոտնահարող վարքագիծը, որն իրավական առումով բառերով էլ դժվար է բացատրել: Ի տարբերություն անհատական դեպքերի՝ պետության կողմից դիմումը իրավիճակային առումով մի փոքր ավելի լրջություն է հաղորդում: Ես հասկանում եմ,  որ քաղաքական առումով դատարանին կարող ենք վատ վիճակի մեջ դնել, բաց ամեն դեպքում, դատարանի դերն է երաշխավորել մարդու իրավունքները նաեւ այդ տարածքում:

– Իրավաքաղաքական առումով ՄԻԵԴ-ին ՀՀ-ի կողմից դիմելը ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ մեզ համար:

-Չեմ կարծում. այս պահին առաջնային է մարդու իրավունքների երաշխավորումը, իսկ դիմումը, որ ներկայացրել ենք, չի նշանակում որեւէ ճանաչում կամ դրանից բխող որեւէ կարգավիճակ: Դա կարող ենք քննարկել պետական գանգատի շրջանակում, որովհետեւ այդ դեպքում արդեն տարբեր հիմնավորումներ եւ հիմքեր կան, թե ինչու է պետությունը ներկայացնում գանգատ կոնկրետ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է: Այս պահին միջանկյալ միջոց կիրառելու պահանջը որեւէ մտահոգություն չպետք է առաջացնի. կարծում եմ՝ պետք էր րոպե առաջ դիմել եւ այդ միջոցն էլ փորձել:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930