Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել.
«Երեւանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել։
Ասում են, Միքայել Մանրիկյանն ու Մարկոս Հարությունյանն արդեն սկսել են գույքագրել հակառակորդի կողմից լքված բնակավայրերի վթարային շենքերը, իսկ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամները սկսել են քանդել հակառակորդի ապօրինի խրամատները : Ընդ որում,
Արսեն Շուր Կարապետյանն առաջարկում է դրանց տեղում նորմալ, ճաշակով public place-եր ձեւավորել։
Պինդ կացեք, թանկագին պարոնայք, մի քանի օրից ավագանու նիստ ունենք։
Հ. Գ. կարծում եմ, հետգրությունը ավելորդ չէ։ Սիրելիներս, Ավագանու անդամները, այո մեկնել են առաջնագիծ։ Բայց մնացած տեքստը, ինչպես կարելի է կռահել, կատակով է գրված, ինչի մասին վկայում է այս զմայլիկը»:
Ավելի վաղ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրել էր.
Պատիվ ունենք հայտնել, որ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամներից արդեն հինգ կամավոր մեկնել են առաջնագիծ:
1. Արսեն Կարապետյան
2. Վազգեն Դարբինյան
3. Ասքանազ Աբրահամյան
4. Էռնեստ Ավանեսով
5. Պավել Սարգսյան