ՉԺՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վանգ Վենբինի պատասխանը «Reuters» լրատվական գործակալության հարցին
Հարց․ Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լուրջ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 16 զինվորական և մի քանի քաղաքացիական անձ: Սա կասկածի տակ է դնում կայունությունը Հարավային Կովկասում, որը հանդիսանում է գազա- և նավթամուղների անցման կարևոր միջանցք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:
Վանգ Վենբին․ Մենք ստացել ենք համապատասխան զեկույցներ: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի:
Հույս ունենք, որ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով: