ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է.
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում, դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ։
Նշենք, որ Ինյարիտուն դեռևս սեպտեմբերի 27-ին հանդես էր եկել Արցախի ժողովրդին իր լիակատար զորակցությունն ու համերաշխությունը հայտնող հայտարարությամբ՝ միջազգային հանրությանը կոչ անելով ճնշել Ադրբեջանին՝ վերականգնելու հրադադարն ու բանակցելու։
Ելույթի հղումը՝ ստորև։
Jon denuncia la agresión a Nagorno karabaj , se solidariza con el pueblo Armenio y pide que se respete el alto el fuego.@JonInarritu pic.twitter.com/iCsJaGwC92
— Mr Flog (@Mr_floG) September 29, 2020