Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի հիվանդանոցը սկսել է քաղաքացիական վիրավորներ ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով: Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Հիվանդանոցում վիրավոր երեխային խնամող Իգոր Գևորգյանի խոսքով՝ չեն հասցրել թաքնվել. «Երեխեքին դուրս ենք հանել, որ մի ձև կամ փախչեն, կամ թաքնվեն, չենք հասցրել: 9 տարեկան աղջիկս զոհվեց կա՛մ հրետանուց, կա՛մ նրանց գցած ռումբից: Իմ փոքր տղան ծանր վիրավորվել է, կինս հիվանդանոցում է, նա նույնպես վիրավոր է»:
«Առավոտյան արթնացել եմ, ու տեսել, որ մեր գյուղի ուղղությամբ են պայթեցնում: Երեխաներին հավաքել դուրս ենք եկել գյուղից, եկել ենք ուղիղ Ստեփանակերտի մանկանան հիվանդանոց: Մի տարի առաջ ենք տուն ստացել, չեն թողնում վայելենք: Մեր տունն ու տեղը էստեղ է, մեր հողն ու ջուրը»,-ասել է տուժողներից Էդուարդ Նավասարդյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական հրթիռակոծությունից զոհվել է 10 խաղաղ բնակիչ: Պաշտոնական տեղեկատվություն չկա ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհերի մասին:
Հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: