Վիեննայում այսօր Ալբանիայի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով։ Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ 57 անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Բացելով հանդիպումը՝ Մշտական խորհրդի նախագահ Իգլի Հասանին վերահաստատել է իրավիճակի վատթարացման կապակցությամբ Խորհրդի մտահոգությունը։ Զոհերի աճող քանակի պատճառով ունեցած մտահոգություններ հայտնելով՝ նա կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը և իր ցավակցությունն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին ու մտերիմներին։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտնել է, որ ինքը տեղեկություններ է ստանում տեղերից ամենաբարձր մակարդակով, և մշտական կապի մեջ է կողմերի հետ։
Նա նաև հայտնել է, որ իր թիմը պատրաստ է վերսկսել մշտադիտարկումը անմիջապես, հենց որ իրավիճակը դա թույլ տա։
Կարդացեք նաև
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու իրենց կոչը կողմերին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ