Լրահոս
Օրվա լրահոսը

Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով. Գրիգորի Մարտիրոսյան

Սեպտեմբեր 29,2020 22:40

«Քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է  բարձր աշխատանքային ռեժիմի, բոլոր այն բնակավայրերում, որտեղ խաղաղ բնակչությունը ենթարկվել է  հարձակումների, իրականացվել է  բնակչության տարհանում կամ պատսպարում.  տարհանված եւ պատսպարված բնակչությունը գտնվում է  աշխատանքային օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում: Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով՝ սննդով եւ նյութական աջակցությամբ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ տարհանված բնակիչները տեղավորվել են հիմնականում Արցախի այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը:

Գրիգորի Մարտիրոսյանը նաեւ հայտնեց, որ Արցախն ապահովված է անհրաժեշտ բոլոր ապրանքներով, պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ այս պահին չունեն. «Ամեն դեպքում, ռազմական գործողությունների մեկնարկը էական վնասներ է հասցրել ընդհանուր տնտեսությանը, այս պահին իրականացնում ենք վնասների գնահատում: Վնասի գույքագրումից բացի անցել ենք վնասի վերականգնման աշխատանքներին, վերականգնել ենք էկելտրաէներգամատակարարումը գազամատակարարման խնդիրների լուծումն ընթացքի մեջ է:

Առավել մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին»: Ասուլիսի վերջում պարոն Մարտիրոսյանը խնդրեց, որ Արցախին աջակցությունը ցուցաբերեն  ստեղծված օպերատիվ խմբի հետ համաձայնեցված ու խմբի միջոցով՝ կարիքների գնահատման տեսանկյունից ելնելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930