ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից։
«Լեռնային Ղարաբաղում և մերձակա տարածքներում զոհերի արագ աճի պատճառով Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ անի հրատապ թուլացնել լարվածությունը։ Ինչպես նաև պետք է պահանջի մյուսներից, օրինակ՝ Թուրքիայից, որ հեռու մնա հակամարտությունից»,- գրել է Բայդենը Թվիթերում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ