Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը անհապաղ պետք է նիստ հրավիրի. «Ակնկալվում է, որ որոշում կայացնի ու պարտադրի Ադրբեջանին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ». Տարոն Սիմոնյան

Սեպտեմբեր 29,2020 20:20

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը:

Թե ինչ ենք մենք դրա արդյունքում ստանալու եւ ինչ ենք սպասում ՄԻԵԴ որոշումով՝ այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ: «Մենք ՄԻԵԴ դիմում ենք, երբ որ ըստ մեզ կոնվենցիայի  խախտում է տեղի ունեցել: Եվ այդ խախտումը մենք նշել ենք կյանքի իրավունքը, բայց ոչ թե զինվորների, այլ՝ քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի անխնա ոտնահարումը Ադրբեջանի կողմից:

Եվ այդ միջանկյալ գործիքը կիրառելու միջնորդությունը նրանով է պայմանավորված, որ դատարանը  որոշում կայացնի ու պարտադրի Ադրբեջանին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ, որը այդ միջանկյալ որոշման արդյունք պետք է լինի: Ընդունվել է վարույթ, այսինքն, դա նշանակում է, որ ձեւական պահանջներն ամբողջությամբ պահպանված են եղել Հայաստանի կողմից եւ  առաջ քաշած հարցը գտնվում է դատարանի իրավազորության ներքո, հետեւաբար, ինքն ընդունել է վարույթ: Վարույթ ընդունելուց հետո պետք է նիստ գումարի, որոշում կայացնի»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Թե ինչ ժամկետներում է ՄԻԵԴ-ը որոշում կայացնելու, նրա խոսքով՝ մենք խնդրել ենք, որ դա անհապաղ լինի, բայց կոնկրետ ժամկետ դժվար է նշել, բայց անհապաղ նիստը նշանակվելու է առաջին իսկ հնարավորության դեպքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930