Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք զինադադար խնդրենք, դա լինելու է Հայաստանի վախճանը». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Սեպտեմբեր 29,2020 19:45

«Պետք է բոլորս գիտակցենք, որ մեր կյանքով կապված է մեր սերունդների ապագան, այս հողում ապրելու մեր իրավունքը եւ ամենակարեւորը՝ մեր արժանապատվությունը: Դրա համար ուզում եմ՝ համոզված լինենք, որ կանգնած ենք մինչեւ վերջ:

Մենք չենք խնդրելու զինադադար: Մենք պիտի պարտադրենք զինադադար: Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի: Որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ, տեսնում եք, Թուրքիայի դեմ: Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, Հորադիզը… Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթյուրքիզմի ծրագրերի առումով: Դրա համար մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր կյանքից, մեր քայլից, առաջին հերթին մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան: Եվ պիտի փորձենք ապրել»,- այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կամավորներին հանդիպման ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930