Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել են կամավորականներին:
«Այսօր զանգել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարին ու հետաքրքրվել, թե ինչ վիճակ է: Զեկուցում է այնպես, կարծես, սովորական զորավարժություն է: Ասում է՝ ամեն դիրքի վրա մի քանի 100-ից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, մի խումբ կա՝ հեսա եդ էլ ենք հետ մղում:
Չկա որեւէ խուճապ: Հարցնում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, պատասխանում է՝ մենք ամեն ինչով ապահովված ենք, հարցը լուծվել է շատ կարճ ժամանակում: Եվ բոլոր հրամանատարների զեկույցները նույն կերպ են: Հյուսիսում՝ Թալիշում ամենածանր մարտերն են ընթանում: Ինչքան ուժ ունեն, տանկերով գալիս են: Խփում ենք՝ վառվում են: Ոչ հաշվում ենք, թե քանի հատ ենք խփել, ոչ էլ հավես ունենք հաշվելու: Խփելու ենք էնքան, մինչեւ ուշքի գան»,- ասել է Արցախի նախագահը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ