Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ն իրավական աջակցության կտրամադրի Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիայից տուժած անձանց

Սեպտեմբեր 29,2020 18:57

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի բռնապետական ռեժիմը սանձազերծած ռազմական ագրեսիայի թիրախ են դարձել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչությունը, բնակավայրերը և քաղաքացիականանը, ենթակառուցվածքները։

«Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի Կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թ.-ի օգոստոսի 12-ի կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ Արձանագրության 51-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն` 

Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը: Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են:

 Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում. 

ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ,

բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ (…):

📢Ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնում է իրավական աջակցության տրամադրման մասին բոլոր այն անձանց, ովքեր տուժել են Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիայից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլ միջազգային կառույցներին դիմելու միջոցով։

Իրավական աջակցություն ստանալու համար կարող եք  դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ԿՈՆՏԱԿՏՆԵՐՈՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930