Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդին են ներկայացվել Հայաստանի քաղհասարկության շուրջ 250 կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ

Սեպտեմբեր 29,2020 18:48

Այսօրվա՝ սեպտեմբերի 29-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին ընդառաջ, Իրավաբանների հայկական ասոցիացիան, որը համակարգում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունները, ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդին է ներկայացրել Կոալիցիայի և Ցանցի կողմից սեպտեմբերի 27-28-ին ընդունված դատապարտող հայտարարությունները՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում փակ ձևաչափով քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:

Նշենք նաև, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930