ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է Մեծ Մասրիկ եւ Նորակերտ համայնքների մոտակայքում երկաթգծին ավիառումբով հարվածելու փորձից առաջացած հսկայական փոսը: «Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս հարվածը ամենայն հավանականությամբ ցանկացել են հասցնել մոտակայքում գտնվող Նորակերտ համայնքի երկաթգծին, բայց վրիպել են եւ ավիառումբն ընկել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա»,- ասել է նա ու հավելել, որ կա նաեւ երկրորդ հարվածի տեղը, որը նույնպես կցուցադրի շուտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ