Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված ողորմած է, առանց տանիք չենք մնա, իսկ ես ընկերներիս հետ գնում եմ, որ հայ ազգը անտանիք չմնա»

Սեպտեմբեր 29,2020 17:50

Նորակերտի մշակույթի տան պարի խմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Երջանյանը իր զինակից ընկերների` Շենգավիթի կամավորական խմբի հետ, երկուշաբթի մեկնել է առաջնագիծ։ Այս մասին Հարութի հարազատները իմացան ֆեյսբուք սոցցանցի նրա ուղիղ եթերից ու տեղադրված լուսանկարից։

«Երգելով, ասել-խոսելով` Արցախ են մեկնում։ Զարմացա ու հպարտացա, որ հայը կարող է մի կողմ դնել անձնական հարցը, ընտանիքը ու մեկնել հայրենիքի պաշտպանության»,-ասաց Հարություն Երջանյանի հարեւանուհին՝ տիկին Մարիամը։

Վերջինիս պատմելով, Հարութը չի կարողացել վճարել հիփոթեկային վարկը եւ բանկը նրա տունը վաճառել է ուրիշի։ Դատարանի որոշմամբ՝ շաբաթ օրը պիտի ազատեն բնակարանը։ «Հարութը վարձով տուն էր ման գալիս՝ որ ընտանիքի հետ տեղափոխվեն էնդեղ մնալու։ Ճանապարհից զանգել է մորն ու ասել, որ կնոջն ու աղջկան լավ նայի։ Նաեւ մորն ասել է՝ Աստված ողորմած է, առանց տանիք չենք մնա, իսկ ես ընկերներիս հետ գնում եմ, որ հայ ազգը անտանիք չմնա»,–ասաց Հարութի հարեւանուհին։

Տիկին Մարիամի խոսքով՝ ինքն էլ հեռախոսով բոլոր տղերքին հաղթանակ մաղթեց։ «Հարութը էդ վախտ էլ խասիաթի համաձայն ասաց՝ տյոտ Մարիամ, երբ չկրակեն, հանգիստ լինենք, էս տղերքին քոչարի պարել եմ սովորեցնելու, որ Բաքվում շուտով պիտի պարենք»,–իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930