Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միշել Բաչելետ․ Կոչ ենք անում ապահովել քաղաքացիական անձանց պաշտպանությունը Ղարաբաղում

Սեպտեմբեր 29,2020 17:36

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», – ասված է Բաչելետի հայտարարության մեջ:

Նա նաև մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների, քաղաքացիական գույքի և ենթակառուցվածքների վնասների կապակցությամբ։ Բացի այդ, Բաչելետը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել մարդասիրական իրավունքը, մասնավորապես, ապահովել քաղաքացիական անձանց պաշտպանությունը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930