Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, հայտնել է կազմակերպությունում Ալբանիայի նախագահությունը:
«ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը տեղի կունենա այսօր՝ 19։00-ին (Երևանի ժամանակով), Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին վերջին իրադարձությունները քննարկելու համար: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Մշտական խորհրդին կտրամադրի վերջին տեղեկությունները», – ասված է հայտարարության մեջ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ