Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կանադայի տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլիի թվիթերյան գրառումը. «Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններով։
Հայ համայնքի անդամները երկար ժամանակ բարձրաձայնում էին քաղաքացիական անձանց պաշտպանության և տարածաշրջանի խաղաղության ապահովման կարևորության մասին իրենց մտահոգությունները։
Ես կանգնած եմ նրանց կողքին։ Բոլորը պետք է պահպանեն հրադադարը և հարգեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը»:
Կարդացեք նաև