Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը՝ Թուրքիայի հայտարարության մասին․ կողմերին ռազմական աջակցությունը կրակին միայն յուղ է լցնում

Սեպտեմբեր 29,2020 16:36

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ՀԱՊԿ շրջանակներում խորը վերլուծության ու քննարկումների թեմա է, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անխոս, ներկայիս իրավիճակը, ներկայիս ռազմական գործողությունները շփման գծում կազմակերպության շրջանակներում խորը վերլուծության թեմա է։ Ռուսաստանը տարբեր մակարդակներով կապի մեջ է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի հետ։ Մենք տեղեկություններ ենք հավաքում շփման գծում իրադարձությունների մասին և ուշադիր հետևում ենք նորություններին՝ մեր ապագա դիրքորոշումը ԵԱՀԿ-ում մեր գործընկերների հետ ձևակերպելու համար։

Կրեմլը բոլոր երկրներին, այդ թվում ՌԴ գործընկերներին ու հատկապես Թուրքիային կոչ է արել անել հնարավոր ամեն բան՝ կրակը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու համար։

«Ռուսաստանը գործընկեր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը վերադարձնել քաղաքական և դիվանագիտական հուն»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։

«Կրեմլում առաջին հերթին կարծում են, որ անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները։ Ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակին։ Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք հարցի նման ձևակերպմանը»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն կարող է ցուցաբերվելու։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930