Հանրապետության տարածքում
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
․Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.7°(1972 թ.)
․Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.9°(1992 թ.)
․Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն