«Օրրան» բարեգործական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ պատրաստակամություն է հայտում աջակցություն ցույց տալ արցախցի փոքրիկներին:
«Արցախի սիրելի՛ երեխաներ, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ձեզ համար սիրով պատրաստել է սննդամթերքի փաթեթներ, որոնք կարող եք ձեռք բերել այցելելով կազմակերպություն, հասցեն՝ Առաջին Եկմալյան 6:
Նախքան փաթեթները ստանալը, խնդրում ենք նախապես մինչև ուրբաթ՝ 2.10.2020 թ ամրագրել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 53-51-67, 53-86-72, 094-43-08-69:
Ստանալիս խնդրում ենք ձեզ հետ ունենալ ծննդյան վկայականի պատճենը»,-նշված է հայտարարության մեջ: