«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։ «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին եւ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաեւ՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար։
Դիմում եմ նաեւ Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ եւ խուսափել հնարավոր սադրանքներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով կարող են Ռուսաստանի ներսում կոնֆլիկտի էսկալացիայի բերել»։
Սամվել Կարապետյան
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ
Լրացուցիչ տեղեկատվություն
Կարդացեք նաև
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի եւ Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված գործունեություն ծավալելու նպատակով։
Ասոցիացիայի հիմնադիրներից են ձեռնարկատերեր, որոնք իրենց գործունեության տարիների ընթացքում զգալի ներդրում են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի խոշոր բիզնեսի զարգացման գործում, նպաստել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի, հայ-ռուսական ձեռնարկատիրության ոլորտում գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդմանը։
Սա՞ ով էր: Գործարար է՞: