Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական բլից-կրիգը տապալվել է». Տիգրան Քոչարյան

Սեպտեմբեր 29,2020 15:20

Սեպտեմբերի 27-ից սկսած, բոլորիս ուշադրությունն ուղղված է Արցախին, սահմանին: Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծված՝ այս անգամ ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքիայի կողմից:

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով, մեր ՊՆ-ն դեռեւս անում է այն, ինչ պիտի անի իր հնարավորությունների ներքո ունեցածով: «Իսկ թե պրոցեսները հետագայում ո՞նց կզարգանան, կախված է ռազմաճակատում իրավիճակից եւ աշխարհաքաղաքական փոփոխություններից: Այսինքն, ի վերջո, պետք է հասկանանք՝ Թուրքիան ինչ է ուզում այս ամեն ինչը սադրելով եւ մինչեւ որ աստիճան է թողնված Թուրքիային այս պատերազմում, որին մասնակցում է որպես Ադրբեջանին սատարող կողմ: Բայց կարելի է մեկ հետեւություն անել, որ ադրբեջանական բլից-կրիգը տապալվել է եւ իրենք, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, չհասան այն նպատակին, ինչ ի սկզբանե դրված էր: Այսինքն, առաջին օրը մաքսիմալ չափով տարածք գրավել, դա ֆիքսել եւ հետ բերածի հաշվին փորձել նոր պայմանագիր կնքել եւ հայկական կողմին պարտադրել արդեն իրենց պայմանները: Դա Ադրբեջանին չի հաջողվում եւ, հուսամ, չի հաջողվի»,-«Հայելի» ակումբում այսօր ասաց մեդիա փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930