Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Պետդուման հայտարարել է Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին

Սեպտեմբեր 29,2020 15:04

ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել, որով կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը։ Ռուս պատգամավորները նաև պատրաստակամություն են հայտնել օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Մասնավորապես նրանք «լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի է հանգեցրել, ինչպես նաև դատապարտում են ուժի կիրառումը երկու կողմից էլ»։

«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության, էսկալացիան թույլ չտալու և խաղաղ կարգավորմանն այլընտրանք չտեսնելու մասին։ Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստակամ են միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարության տեքստում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930