Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Կատալոնիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, կոչ է անում հարգել մարդու իրավունքները, հրադադար հաստատել և վերսկսել խաղաղ բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում:
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ազատորեն ընտրել իր ապագան»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ»: