Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսը պետք է աշխատի՝ հանուն բանակի եւ պետականության հզորության

Սեպտեմբեր 29,2020 14:35

«Մանթաշով» գործարարների միությունը կոչ է անում բոլոր բիզնեսներին վերսկսել իրենց աշխատանքները եւ աշխատել էլ ավելի բարձր արդյունավետությամբ ու զգոնությամբ: Ցանկացած պատերազմ նաեւ ռեսուրսների պատերազմ է, տնտեսական ռեսուրսների, իսկ տնտեսական ռեսուրսներ ունենալու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը չպարալիզացվի ու բիզնեսն աշխատի:

Երկիրն ու բանակը պահվում է բիզնեսի հարկերով: Մեզ աշխատող բիզնես, տնտեսություն է պետք, որ կարողանանք երկիրը պահել պատերազմից հետո կամ դիմանանք մինչեւ պատերազմի ավարտը: Եթե ճակատ չեն կանչել, ուրեմն պետք է թիկունքում մեր գործում առավելագույնն անենք, պետք է ավելի լավ աշխատել, քան նախկինում:

Մենք այսօրվանից վերսկսում ենք մեր տնտեսական գործունեությունը եւ ցանկանում այս քայլով օրինակ լինել մյուս բոլոր բիզնեսներին:

 

«Մանթաշով» գործարարների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930