Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Ներսիսյան․ «ՌԴ-ն ընտրություն կանի միայն ծայրահեղ դեպքում՝ երբ կողմերից մեկը կսկսի իսկապես պարտվել»

Սեպտեմբեր 29,2020 14:25

«Ռուսաստանը դեռ չի օգտագործում իր բոլոր գործիքները եւ միայն հայտարարություններն այս անգամ հաստատ բավարար չեն։ Դա մեծամասամբ կապված է թուրքական գործոնի հետ։ Ըստ էության, Հայաստանը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաեւ ինչ-որ իմաստով Թուրքիայի հետ»,-այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Լեոնիդ Ներսիսյանն՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների զարգացմանն ու Մոսկվայի եւ միջազգային կառույցների՝ հրադադար հաստատելու ուղղությամբ միջամտություններին ։

Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիայի համար միայն «անհանգստացած ենք» բառը (նկատի ունի միջազգային կառույցների եւ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունները, Ն․Բ․) իհարկե բավարար չէ․ «Եվ Ռուսաստանը եթե չի միջամտում հակամարտությանը, ապա առնվազն պետք է ցույց տա, որ ինքը դրան պատրաստվում է։ Այդ ֆոնին նման հայտարարությունները կազդեն։ Օրինակ՝ պետք է ասենք՝ Դաղստանում լայնածավալ զորավարժություններ անցկացնի, պետք է Ռուսաստանը ռազմական ինչ-որ մտադրություններ արտահայտի»։

Բացի այս, ինչպես նշեց քաղաքագետը, պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ին հարկավոր է հակամարտությունից առավելագույնս «հեռավորություն» պահպանել՝ իր շահերից դա է բխում․ «ՌԴ-ն կփորձի միանշանակ չկանգնել Ադրբեջանի կամ Հայաստանի կողմը եւ որքան հնարավոր է երկար ժամանակ։ ՌԴ-ն ընտրություն կանի միայն ծայրահեղ դեպքում՝ երբ կողմերից մեկը կսկսի իսկապես պարտվել, եւ այս իրավիճակը կդառնա ավելի վտանգավոր Ռուսաստանի համար, որովհետեւ կկորցնի երկու կողմերին, ՌԴ-ն կկորցնի իր ազդեցությունն ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ դրանից օգտվում է Ադրբեջանն ու ծավալում ռազմական գործողություններ՝ հասկանալով, որ ՌԴ-ն պատրաստ չէ ուղղակի միջամտել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930