«Լրահոսով կարող ենք փաստել՝ Ադրբեջանը չի հասել այն հաջողություններին, որոնք ակնկալում էր ռազմական գործողություններ սկսելուց առաջ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը լուրջ օգնության կարիք ունի, եւ, ինչու չէ, Թուրքիան կարող է օգնություն ցուցաբերել: Էրդողանը խոստացել է, որ Ադրբեջանին կտրամադրեն ցանկացած ծավալի եւ որակի օգնություն: Եթե Ադրբեջանը խնդրի զորքի աջակցություն, Թուրքիան, հավանաբար, դա կտրամադրի, բայց՝ իր զինվորներին հագցնելով ադրբեջանական համազգեստ: Սա կարեւոր է: Թուրքիան դժվար թե ռիսկ անի իր դրոշի տակ Հայաստան մտնել»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ