Ճապոնացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Տակահիրո Ակիբան, ֆեյսբուքի իր էջի գլխավոր լուսանկարին շրջանակ է ավելացրել` ՀՀ եւ Արցախի դրոշներով, #Artsakhstrong նշումով, իսկ իբրեւ հետնակար Արարատ լեռան լուսանկարն է տեղադրել: Ի պատասխան իր ֆեյսբուքյան ընկերների գրառումների, երաժիշտը գրել է, որ իր սիրտը միշտ Հայաստանի հետ կլինի:
Հավելենք, որ Տակահիրո Ակիբան միեւնույն բեմում հանդես է եկել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Միչիկո Հայաշին (մեցցո սոպրանո), Անաստասիա Չեբոտարյովան (ջութակ), Արաքս Մանսուրյանը (սոպրանո) և Կոմիտասի անվան լարային քառյակը:
Նա ներկայումս դասավանդում է Տոկիոյի Արվեստների համալսարանի դաշնամուրային ֆակուլտետում, իսկ Ճապոնիայում Կոմիտասի անվան երաժշտական ընկերության հիմնադիրն ու նախագահն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ