Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցցանցերում՝ բաց դաշտում, որևէ տվյալ չհաղորդել ու չտալ որևէ զինծառայողի նրա ծառայելու վայրի մասին». Տարոն Հովհաննիսյանը՝ անվտանգության կանոնների մասին

Սեպտեմբեր 29,2020 14:00

«Օգտատերերին խնդրանքս է՝ առհասարակ չնկարել և չտարածել որևէ բան, եթե դա պաշտոնական չէ, առավել ևս, եթե կա զինտեխնիկայի տեղաշարժ, զինծառայողներին, զինտեխնիկան առհասարակ՝ թեկուզ կանգնած, չպետք է նկարել, տարածել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում զգուշացրեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց հայկական բոլոր ԶԼՄ-երին, քանի որ ըստ նրա՝ բոլորն էլ հետևողականորեն պահպանում են անվտանգության կանոնները. տարածում միայն պաշտոնական տեղեկատվություն:

Նաև մի շարք այլ խորհուրդներ տվեց կապված տեղեկատվական անվտանգության հետ. «Սոցցանցերում ադրբեջանական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, մասնավորապես տարբեր հաշիվներ են ստեղծում: Օրինակ, եթե կհանդիպեք գրառման, որով ասվում է՝ տվեք ձեր զինծառայողի անունը և վստահեցնում կապ հաստատել նրա հետ, եթե ասեն՝ գրենք տվյալներ, անմիջապես հեռացեք այդտեղից, որևէ տվյալ չտաք ցանցում զինծառայողի վերաբերյալ կամ նրա ծառայելու վայրի վերաբերյալ, քանի որ դրանով ոչ թե իրենք կտեղեկացնեն ձեզ, այլ կվնասեն նշված զինծառայողին և համածառայակիցներին: Սոցցանցերում՝ բաց դաշտում, որևէ տվյալ չհաղորդել ու չտալ որևէ զինծառայողի նրա ծառայելու վայրի մասին: Պաշտոնական ոչ մի կառույց սոցցանցերում չի ուզում զինծառայողների մասին տվյալներ»:

Տարոն Հովհաննիսյանը նաև զգուշացրեց՝ պետք չէ կապի դուրս գալ զինծառայողների հետ, թեև ասաց, որ այս օրերին հնարավոր էլ չէ: Նա զգուշացրեց՝ այդպիսով վտանգում են և′ նրանց, և′ նրանց ծառայակիցներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930