Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյոք պատերազմական այս գործողություններում կմիջամտի Մոսկվան կամ ՀԱՊԿ-ն․ մեկնաբանում է Ալեքսանդր Իսկանդարյանը

Սեպտեմբեր 29,2020 13:25

Արցախում 3-րդն օրն է՝ շարունակվում են պատերազմական գործողությունները, Ադրբեջանը գործի է դրել իր գրեթե ողջ զինանոցը, այդ թվում՝ ՏՕՍ, Սմերչ եւ մեծ տրամաչափի այլ համակարգեր։

Ինչ զարգացումների սպասել․ այսօր «Հոդված 3» ակումբում այս թեմայով քննարկում էր։

Քննարկման հեղինակի հարցին՝ հնարավո՞ր է իրավիճակը լուծվի ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքում, երբ դրսից միջամտեցին, այդ դեպքում՝ Մոսկվան, եւ ապա պատերազմն, այսպես ասած՝ դադարեց։

Քննարկման հյուրերից Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանելով հարցին, ասաց՝ իրավիճակը չափազանց լուրջ է՝ տեղի ունեցող դեպքերի բնույթով եւ կառուցվածքով․«Այն իր ռազմավարությամբ նման է 2016 թվականի երկրորդ փուլին՝ Ադրբեջանը գրեթե նույն տեղանքներում փորձում է շարունակել պատերազմը, հրետանին է օգտագործում, խփել է մայրաքաղաք Ստեփանակերտին, որին 26 տարի չէր խփել»։

Քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանը մոբիլիզացրել է այն ամենը, ինչ ունի, նոր ուժեր է ներգրավում մարտական գործողություններում․ «Վա բանկ» է խաղում, Վարդենիսին է հարվածել։ Կհաջողվի՞ արդյոք արտաքին ուժերին այս ամենը կանգնեցնել,   այդ թվում` Ռուսաստանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նրանք չունեն գործիքներ, նրանք քաղաքական գործիքների շրջանակներում են աշխատում։ Աշխատում են ոչ բավարար ակտիվ, ես հասկանում եմ, որ որոշ բաներից կարող է տեղյակ չլինեմ, քանի որ աշխատանքի մի մասը փակ ռեժիմով է։ Բայց այս գործիքները բավարար չեն»։

Պարոն Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանը հաշվի էր առել այս եղած գործիքները, պարզ էր՝ Լավրովն էր զանգելու, հայտարարություններ էին լինելու, միջազգային կառույցների նիստեր էին լինելու, եւ սրանք, իհարկե, բավարար չեն։

«Հնարավո՞ր է ավելի լուրջ գործիքներ գործադրվեն, օրինակ՝ ՀԱՊԿ-ի, սա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը առաջնագծում։ Եթե իրավիճակը զարգանա Ադրբեջանի ղեկավարության ներկայիս որոշման ուղղությամբ, ապա մեծ է հավանականությունը, որ բանը հասնի դրան»,-ասաց պարոն Իսկանդարյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930