Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանիայի ԱԳՆ․ Բնակավայրերի հրթիռակոծման և քաղաքացիական զոհերի մասին լուրերը խիստ մտահոգիչ են

Սեպտեմբեր 29,2020 13:21

Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը երկուշաբթի երեկոյան հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում:

«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին լուրերից: Բնակավայրերի հրթիռակոծման և քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրությունները խիստ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը», – ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նախարարները նաև շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնության մերժման սկզբունքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սահմանված շրջանակներում բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման վրա: «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և լիովին աջակցում ենք համանախագահների հայտարարությանը», – ասված է համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930