Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌԴ Պետդուման կքննարկի Ղարաբաղի հարցով հայտարարությունը

Սեպտեմբեր 29,2020 13:11

ՌԴ Պետդուման այսօր՝ սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստում, կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որով կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև արվելու է խաղաղ կարգավորման համար միջնորդական օգնության առաջարկ։

Համաձայն Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի պատրաստած հայտարարության նախագծի՝ ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, և խստորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի գործադրումը»։

Պետդուման մտադիր է հայտարարել «անհապաղ հրադադար հաստատելու, տարածաշրջանում առճակատումը կանխելու և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունենալու անհրաժեշտության մասին»: «Պետդումայի պատգամավորները կողմերին հորդորում են շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի կայունացման համար», – ասվում է հայտարարության տեքստում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930