Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեզ այլ բան չի մնում, քան էապես ընդլայնել Արցախի Հանրապետության շուրջ գտնվող անվտանգության գոտին. Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 29,2020 13:07

Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց իշխանությունների վերջին օրերի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի հանրապետության և ժողովրդի նկատմամբ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ դա հետևողականորեն իրականացվող ֆաշիստական քաղաքականություն է՝ բոլոր տիպի միջազգային կոնվենցիաների և պարտավորությունների համընդհանուր խախտմամբ, իսկ դա նշանակում է, որ որևէ բանակցություն որևէ արդյունք չի կարող տալ, և նախորդ «բանակցությունների» ամբողջ ընթացքը  միմիայն եղել է ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ՝ ներկա ռազմական ագրեսիային նախապատրաստվելու ժամանակահատված:

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի այդ բարբարոսական քաղաքականությունը, և ժամանակն է, որ մենք դիմենք մեր ռազմավարական գործընկերներին՝ հստակ գնահատականների և գործողությունների ակնկալիքով:

Մեզ այլ բան չի մնում, քան էապես ընդլայնել Արցախի Հանրապետության շուրջ գտնվող անվտանգության գոտին:

Բարդ է, բայց ոչ անլուծելի:

Փառք Հայաստանի Հանրապետությանը

Փառք Արցախի Հանրապետությանը

Փառք Հայոց քաջարի զինվորներին

Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930