Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդենիսի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի պատասխան գործողությունները դեռ ծավալվելու են և լինելու են շատ ավելի կոշտ». Տարոն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 29,2020 12:39

«Ադրբեջանական տարածքում սոցցանցերի և համացանցի հասանելիության սահմանափակում կա պետական մակարդակով, որի մասին իրենց համապատասխան նախարարություններ էր հայտնել»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ադրբեջանական պաշտոնական կայքերը չեն աշխատում, չի աշխատում պետական գործակալության կայքը, սոցցանցերում խիստ սահմանափակումներ կան, ֆեյսբուքում, ինստագրամում կան սահմանափակումներ և հիմնական նպատակն իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է:

Նա հայտնեց, որ Ադրբեջանում դեռ անվանացուցակով առավոտյան ութսուն սպանված զինծառայողի անուն է արձանագրվել, բայց թիվն ավելի մեծ է, բայց պաշտոնապես այդ տեղեկությունները չեն հայտնվում, որ խուսափեն խուճապային տրամադրություններից:

Խոսելով Վարդենիսում իրավիճակի մասին՝ ադրբեջանագետն ասաց. «Ադրբեջանը տեղեկատվական դաշտում այսօր վաղ առավոտից փորձում էր ապատեղեկատվության միջոցով պատկերացում ստեղծել, թե իբր հայկական կողմն է, իբր ՀՀ զինված ուժերը ՀՀ տարածքից հարվածում են Ադրբեջանին՝ փորձելով տեղեկատվական ֆոն ապահովել և անցնել հարձակվողական գործողությունների արդեն ՀՀ տարածքի նկատմամբ: Արդեն իրենց տեղեկատվական գործողություններից մեկ ժամ անց տեղեկություն եղավ, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հարձակվել են Վարդենիսի ուղղությամբ՝ զորամասի ուղղությամբ՝ ՀՀ Զինված ուժերի մի շարք դիրքերի հարվածելով ԱԹՍ-ով, հարված եղավ քաղաքացիական ավտոբուսի վրա: Այս ուղղությամբ արդեն իսկ ՀՀ զինված ուժերը դիմել են պատասխան գործողությունների և դրանք դեռ ծավալվելու են և լինելու են շատ ավելի կոշտ: Ադրբեջանի զինված ուժերի գրոհներից մեկը հետ է մղվել՝ բավականին լուրջ կորուստներով: Արցախի տարածքում, սահմանին ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են: Քիչ առաջ տեղեկություն եկավ, որ կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու ուղղաթիռ է խոցվել ՊԲ կողմից և նաև մի շարք տարածքներում գիշերը, առավոտյան հաջողվել է վերականգնել նախկինում կորցրած դիրքերը: Ամեն պահի իրավիճակում կարող են փոփոխություններ լինել, որոնք կրում են ժամանակավոր բնույթ ու շատ արագ վերականգնվում»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930