Հայ հայտնիների մի մասի նախաձեռնությամբ երեկ Երեւանի կենտրոնում առաջին անհրաժեշտության պարագաների հավաք էր՝ Արցախ ուղարկելու նպատակով: Մատենադարանի մոտ այնքան մարդ էր հավաքվել, որ հայտարարվեց հավաքի մեկ այլ վայրի մասին եւս: Նախ, երգիչ, հաղորդավար Գարիկ Պապոյանն էր հետեւորդներին կոչ արել ներդրում ունենալ: «Ընկերներով զրույց ունեցանք պաշտպանության բանակի ներկայացուցչի հետ, որպեսզի ճշտենք այն ապրանքների ցանկը, որոնք իսկապես անհրաժեշտ են բանակին եւ զինվորին:
https://www.facebook.com/158461727498797/posts/3629847317026870/
Մեզ խնդրեցին, որպեսզի հավաքենք միայն առաջին անհրաժեշտության դեղորայք: Ցանկը կտեղադրեմ»,-իր էջում հրապարակված տեսանյութերից մեկում ասել է նա: Քաղաքացիները բացի դեղերից բերել էին նաեւ ջուր, ալյուր, երկար պահպանվող սնունդ:
Կարդացեք նաև
Նախաձեռնությանը միացել էր դերասան Ռաֆայել Երանոսյանը: «Մեր ձեռքով տանելու ենք եւ հանձնենք այնտեղ, որտեղ կարիքը կա»,-վստահեցրել էր Գարիկ Պապոյանը՝ ընկերներին, գործընկերներին կոչ անելով միանալ:
https://www.facebook.com/AramMp3Official/videos/374502783569827
Երգիչ Արամ MP3-ն էլ ավելի ուշ քաղաքացիներին կոչ արեց առաջին անհրաժեշտության պարագաները բերել Բրազիլիայի հրապարակ, որպեսզի հավաքագրումը կաթվածահար չանի երթեւեկությունը: Նա կոչ է արել Արցախի համար մասնակցել համազգային դրամահավաքի:
Նախաձեռնությանը միացել է նաեւ դերասան Գրիգոր Դանիելյանը: Հավաքված մեծ քանակության պարագաները դերասանների համակարգմամբ կամավորները տեսակավորել են մեծ պահեստում, որտեղից տրամադրվել են առողջապահության նախարարությանը եւ պաշտպանական գերատեսչությանը:
https://www.facebook.com/AramMp3Official/videos/334162241252028
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ