«Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ նորից փորձել է մեծ հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Կրելով մեծ կորուստներ՝ մոտավորապես 60 զինծառայողի կորուստներ ու մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ, հետ է շպրտվել: Այս պահին դեռ մարտերը շարունակվում են: Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր Ադրբեջանի ԶՈՒ գործողություններին ու հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել նաեւ խաղաղ բնակիչներին: Հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը: Մարտական դիրքերի ուղղությամբ օդուժ են կիրառել, այս պահին այդ ուղղությամբ կորուստներ չունենք»,- քիչ առաջ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանը:
Նա հավելեց, որ իրավիճակն արագ փոփոխվում է, շուտով ՊԲ-ն կհրապարակի գիշերային մարտերի մանրամասները:
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հակառակորդը ուժերի կուտակման եւ նմանատիպ գործողություններ է կատարում. «Այս պահին Վարդենիսում զոհեր ու վիրավորներ չունենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ