Ինչպես հայտնել ենք, այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել նաեւ ՀՀ տարածքի՝ Վարդենիսի վրա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվել: «Արմդեյլիի» հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նշեց, որ ավտոբուսի մեջ քաղաքացիներ չեն եղել, այն դատարկ կայանված է եղել, զոհեր և վիրավորներ չկան